Ընդհանուր տեղեկություններ
Առաքելությունը և նպատակը
Հիմնադիր փաստաթղթեր
Վարչակազմակերպական կառուցվածքը

Ընդհանուր տեղեկություններ

«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ն  գրանցվել է և լիցենզավորվել ՀՀ ԿԲ կողմից 2014 թվականի հունվարի 24-ին`  որպես ներդրումային ընկերություն: 
   
Հաշվի առնելով իր գործունեության ընթացքում կուտակած փորձը, հաճախորդների կարծիքները և ձգտելով ընդլայնվել ու մասնագիտանալ ընտրված ոլորտում` Ընկերությունը 2019 թվականի դեկտեմբերի 6-ին վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ:

Ընկերության գործունեության ոլորտն է՝ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության ծավալումը, մասնավորապես՝ արժեթղթերի փաթեթի կառավարումը և ներդրումային ֆոնդերի կառավարումը` այդ գործառույթն արդյունավետ իրականացնելով թե՛ ներդրողների խմբի, և թե՛ յուրաքանչյուր հաճախորդի համար: Ընկերության կողմից կառավարվող ֆոնդերն են՝

• «Փրայմ Ինվեսթ» ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդ (գրանցված 14.02.2020թ․)
• «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդ (գրանցված 28.11.2023թ․)

«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ն առավելագույնս կարևորում և մեծ դեր ու նշանակություն է տալիս գործարար վարվելակերպի և էթիկայի կաննոների պահպանմանն ու զարգացմանը, և դրանց ճիշտ իրագործումը չափազանց կարևոր է Ընկերության հաջողության, կորպորատիվ հեղինակության ձևավորման և գործունեության  արդյունավետության բարձրացման համար: Ընկերության մոտեցումն արտացոլված է «Գործարար վարվելակերպի և էթիկայի կաննոներում»: 

Առաքելությունը և նպատակը

Ընկերությունն իր առաքելությունը տեսնում է հաճախորդներին համապարփակ և որակյալ ֆինանսական ծառայությունների մատուցման մեջ` նպաստելով իր հաճախորդների ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Ընկերության նպատակն է օժանդակել ֆինանսական շուկայի զարգացումներին, ստեղծել և պահպանել վստահություն ներդրողների շրջանում, նպաստել նոր ներդրումային գործիքների ձևավորմանը:

Հաշվի առնելով ֆինանսական շուկաներին բնորոշ ռիսկերը՝ Ընկերությունը մշտապես ձգտելու է նոր լուծումների, որոնք միտված կլինեն միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքի, կայունության, սեփական հեղինակության ամրապնդման, հուսալի և երկարաժամկետ համագործակցության: 

Հիմնադիր փաստաթղթեր

Կառուցվածք

Ղեկավարներ և անձնակազմ

Նշանակալից մասնակիցներ

«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի միակ մասնակիցը հանդիսանում է Ներսես Սարինյանը, որին պատկանում է 100% բաժնեմաս:

Տնօրենների խորհուրդ

Սերգեյ Շևչենկո
Տնօրենների խորհրդի նախագահ
Սերգեյ Շևչենկո
Տնօրենների խորհրդի նախագահ
Ծնվել է 1955թ.:
1978թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոտեխնիկայի ֆակուլտետը:
1999թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական հարաբերությունների, տնտեսական իրավունքի ինստիտուտի Տնտեսագիտական ֆակուլտետը:
1998-2007թթ. աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես դիլինգ կենտրոնի ղեկավար, գլխավոր դիլեր:
2007-2013թթ. աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, հանդիսացել է տնօրինության անդամ, ինչպես նաև «Առևտրային գործառնությունների» դեպարտամենտի տնօրեն:
2014-2016թթ. աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, հանդիսացել է Բանկի վարչության անդամ, գործադիր տնօրենի տեղակալ, ինչպես նաև ֆինանսական շուկաների վարչության պետ:
2017-2018թթ. աշխատել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ-ում, հանդիսացել է վարչության անդամ և զբաղեցրել է ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետի պաշտոնը:
Աշոտ Խուրշուդյան
Տնօրենների խորհրդի անդամ
Աշոտ Խուրշուդյան
Տնօրենների խորհրդի անդամ
Ծնվել է 1976 թ.: 
1997թ. ավարտել է  Ժողովրդական տնտեսագիտության ինստիտուտի «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ:
1997-2001թթ. սովորել է Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի Տնտեսագիտության ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2000թ.-ից աշխատում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ում, որտեղ հանդիսանում է տվյալ կազմակերպության խորհրդի անդամ, վերապատրաստման և կարողությունների հզորացման բաժնի ղեկավար:
Ներսես Սարինյան
Տնօրենների խորհրդի անդամ

Ասյա Խալաթյան
Գործադիր տնօրեն
Ասյա Խալաթյան
Գործադիր տնօրեն
Ծնվել է 1989 թվականին: 
2010թ. ավարտել է ՀՊՏՀ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտացման բակալավրիատը:
2012թ. ավարտել է ՀՊՏՀ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտացման մագիստրատուրան:
2016թ. ավարտել է ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում մասնագիտության» ասպիրանտուրան։
2013թ. աշխատել է ՀՊՏՀ Բանկային գործի և ապահովագրության ամբիոնում, իսկ 2014թ.-ից ՀՊՏՀ Ֆինանսների ամբիոնում` որպես դասախոս:
2015–2018թթ.  աշխատել է «Հայաստանում Ֆրանսիական Քոլեջ հիմնադրամում»` որպես դասախոս:
2016-2019թթ. աշխատել է «Ամբերդ հետազոտական կենտրոնում»` որպես վերլուծաբան, կազմակերպել և իրականացրել հետազոտություններ:
2018թ. մայիսից մինչև 2022թ. մարտը աշխատել է «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ում` որպես արժեթղթերի փաթեթի կառավարիչ:
2022թ. մարտ ամսից առ այսօր աշխատում է «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ում` որպես գործադիր տնօրեն:
Ասյա Խալաթյանն ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված Ներդրումային Ֆոնդի կառավարչի և օտարերկրյա Ֆոնդի կառավարչի մասնաճյուղի գործադիր տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում աշխատելու համար համապատասխան որակավորում:

 akhalatyan@primecapital.am 
Մագի Նարգիզյան
Ներքին աուդիտի ղեկավար
Մագի Նարգիզյան
Ներքին աուդիտի ղեկավար
Ծնվել է 1957թ.:
1979 թ. ավարտել է ԵՊՀ Կենսաբանական ֆակուլտետը:
1986թ. ավարտել է Բիոօրգանիկ քիմիայի ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետը՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան (PhD):
1992թթ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը:
2005թ. ավարտել է Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) հաստատությունը (Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա)՝ արժանանալով ACCA անդամի կոչման:  
Հանդիսանում է Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների  Ասոցիացիայի խորհրդի անդամ:
2006-2011թթ. աշխատել է «ԱՐԵԳԱԿ» ՈւՎԿ ՓԲԸ-ում` որպես վերստուգող: 
2011թ.-ից ընտրվել է «ԱՐԵԳԱԿ» ՈւՎԿ ՓԲԸ Խորհրդի անդամ, հանդիսանում է նաև «ԱՐԵԳԱԿ» ՈւՎԿ ՓԲԸ-ի աուդիտի հանձնաճողովի ղեկավար:
2017թ.-ից առ այսօր աշխատում է «Փրայմ կապիտալ» ՍՊԸ-ում՝ որպես ներքին աուդիտի ղեկավար:

Իրինա Նուրիջանյան
Արժեթղթերի փաթեթի կառավարիչ
Իրինա Նուրիջանյան
Արժեթղթերի փաթեթի կառավարիչ
Ծնվել է 1979թ:
2001թ. ավարտել է Երևանի  Պետական Տնտեսագիտական Ինստիտուտը «Տեսական էկոնոմիկա» մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
2001-2005թթ. աշխատել է «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ:
2005-2008թթ. աշխատել է «Է.Լ.Ի.Ա.» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
2014-2016թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող:
2020թ. հունվարից մինչև նոյեմբեր աշխատել է «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ում` որպես մակրոտնտեսական վերլուծությունների բաժնի մասնագետ, իսկ 2020թ. նոյեմբերից առ այսօր` որպես արժեթղթերի փաթեթի կառավարիչ: 
Իրինա Նուրիջանյանն ունի Հայաստանի բանկերի միության կողմից տրված Արժեթղթերի փաթեթի կառավարչի համապատասխան որակավորում: 
 
inurijanyan@primecapital.am
Մարիանա Չիչոյան
Արժեթղթերի փաթեթի կառավարիչ
Մարիանա Չիչոյան
Արժեթղթերի փաթեթի կառավարիչ
Ծնվել է 1991թ.: 
2011թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 
2013թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 
2014թ.-ից առ այսօր աշխատում է Փրայմ Կապիտալ ՍՊԸ-ում` որպես արժեթղթերի փաթեթի կառավարիչ:
Մարիանա Չիչոյանը ունի Հայաստանի բանկերի միության կողմից տրված Արժեթղթերի փաթեթի կառավարչի և ՆՖԿ անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձի համապատասխան որակավորումներ: 

mchichoyan@primecapital.am
Աստղիկ Հակոբյան
Արժեթղթերի շուկայի և մակրոտնտեսական վերլուծությունների մասնագետ
Արթուր Մկրտչյան
Ցանցային ադմինիստրատոր
Ընկերության հաշվապահությունն իրականացնում է «Էյ Էն Աուդիտ» ՓԲ ընկերությունը: