Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում 2014 թվականի փետրվարին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.4% մակարդակը պայմանավորված առավելապես շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով։

 Այս մասին, ինչպես հայտնում է հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, նշվել է ԿԲ խորհրդի` մարտի 25–ին կայացած նիստում։ 

Տարեսկզբին շարունակվել են մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղման և մասնավոր ներդրումների սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնման միտումները։ 

Այդ համատեքստում նշվում է, որ առաջին եռամսյակը կավարտվի մասնավոր սպառման տ/տ 1.3% և մասնավոր ներդրումների տ/տ -4.8% աճերով: 
 Հաշվի առնելով 2014 թ-ին իրականացվելիք ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա՝ ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում` պայմանավորված արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև շինարարությունում նախատեսված պետական խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի իրագործմամբ: 
 Պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճը 2014 թվականին ծրագրված է 5,2%–ի չափով, իսկ գնաճը` 4% (±1,5%)։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: