Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար-փետրվարին կազմել է 18,6 մլրդ դրամ` աճելով 1,2 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։ 

 Միաժամանակ բնակչության հաշվին իրականացվող  շինարարության ծավալը կազմել է 5,15 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ամբողջ ծավալի 27,7 տոկոսը (աճը` 5,6%)։ 

 Կազմակերպության միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 10,6 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 57,1 տոկոսը (աճ` 6,9%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 115,9  մլրդ դրամ կամ 0,6 տոկոս (անկում` 77%), պետբյուջեի հաշվին` 2,1 մլրդ դրամ կամ 11,5 տոկոս  (աճ` 25,7% ), իսկ համայնքային միջոցների հաշվին 11,4 մլրդ դրամ կամ  0,1 տոկոս (անկումը`  84,2%)։ 

 Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է մոտ 561,4 մլրդ դրամ կամ 3 տոկոս (56,1 տոկոսի անկում)։Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է հասել 163,4 մլն դրամը, ՎԶԵԲ–ին` 169,7 մլն դրամը, Զարգացման ասիական բանկին` 16,3 մլն դրամը, Զարգացման գերմանական բանկին (KfW) ` 2,8 մլն դրամ և մյուսներին` 209,2 մլն դրամը։ ($1 –  414,84 դրամ):

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: