Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար-փետրվարին կազմել է 175,7 մլրդ դրամ` 2013թ.–ի հունվար-փետրվարի համեմատ կրճատվելով 4,1 տոկոսով, «ԱՌԿԱ»

 գործակալությանը տեղեկացրին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։ 

 ԱՎԾ–ի տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի մոտ 56,8%-ը կազմում է վերամշակող արդյունաբերությունը, որի արտադրությունը, 2013թ.–ի հունվար-փետրվարի համեմատ կրճատվել է 6,9 տոկոսով` կազմելով մոտ 99,8 մլրդ դրամ։ 
 Միաժամանակ լեռնահանքային արդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը կրճատվել է 4,4%-ով` կազմելով ավելի քան 28,4 մլրդ դրամ։ 
 Էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը 2014թ.–ի հունվար-փետրվարին կազմել է 44,6 մլրդ դրամ` ավելանալով 4,1%-ով։

 Ջրամատակարարման,  կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները կազմել են ավելի քան 2,8 մլրդ դրամ` ավելանալով 5,2 տոկոսով։ ($1 –ը` 414,84 դրամ):

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: