Նորություններ

Վիճակագրական տվյալների գրաֆիկական ներկայացման հիմնադիրն է շոտլանդացի ինժեներ եւ քաղտնտեսագետ Վիլյամ Պլայֆայրը:

Նա հայտնագործել է դիագրամների 4 տեսակ. 1786-ին` վիճակագրական տվյալները ներկայացնող գծային գրաֆիկը (line graph) և գիստոգրամմաները, իսկ 1801-ին` սեկտորային դիագրամը շրջանագծի մեջ և շրջանաձև դիագրամները (pie chart): Բացի դրանից` նա առաջինն է կիրառել ժամանակի գրաֆիկը:
1786թ. լույս է տեսնում Վ. Պլայֆայրի «Առեւտրային եւ քաղաքական ատլասը», որտեղ նա գրաֆիկորեն ներկայացնում է Մեծ Բրիտանիայի առեւտրային եւ պարտքային իրավիճակները 1700-1782թթ. ժամանակահատվածում:
Պլայֆեյրն նշում էր, որ իր ցանկությունն է եղել` ինֆորմացիան ներկայացնել ճշգրիտ ու մանրամասն, սակայն` պարզ ու հարմար ձևով: «Դրանք օգտագործողները կարող են միայն ուշադրություն դարձնել ընդհանուր տեսքին, և հույս ունեմ, որ այս գրաֆիկների օգնությամբ այսպիսի ինֆորմացիա կարելի է ստանալ առանց դժվարության և առանց դրա բաղկացուցիչներն ուսումնասիրելու»:
Անգնահատելի է Պլայֆայրի ներդրումը «տվյալների արտացոլման» մեթոդների զարգացման գործում: Սակայն նա շատ օգուտ չի ստացել դրանից: Անգլիայում և Ֆրանսիայում ծավալած մի շարք անհաջող առեւտրային գործունեությունից հետո Պլայֆայրի մահանում է 1823թ. ծայր աղքատության մեջ:

          

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: