Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործազրկության մակարդակը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 17,8 տոկոս՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,9 տոկոսային կետով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն: 


ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ գործազրկության մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում քաղաքներում կազմել է 25,4 տոկոս, իսկ գյուղերում՝ 6,8 տոկոս: 

Միաժամանակ աշխատանք փնտրող մարդկանց թիվը մայիսի վերջին կազմել է 65 հազար, որոնցից 61,9 հազարը գործազուրկ է: Ընդ որում մայրաքաղաքում աշխատանք է փնտրում 17,1 հազար մարդ: 

Հաշվետու ժամանակահատվածում գործազուրկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 230,2 հազարով՝ հասնելով 253,9 հազարի, իսկ զբաղվածների թիվն ավելացել է՝ 1 129,4 հազարից հասնելով 1 175,8 հազարի: 

Միաժամանակ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 429,6 հազար՝ ավելանալով 5,1 տոկոսով: 

Հայաստանի աշխատանքային ռեսուրսներն առաջին եռամսյակում կազմել են 2 326,2 հազար մարդ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով: 

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: