Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ի անցած 5 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունը գտնվել է սպասվածի շրջանակներում և երկրորդ եռամսյակի վերջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվում է տ/տ 4%:

 

Հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելացված արժեքի աճերը:  Այս մասին նշվել է ԿԲ խորհրդի` հունիսի 24-ին կայացած նիստում։ 

Հաղորդագրության համաձայն, մասնավոր սպառման աճի տեմպերը ևս ծրագրվածի սահմաններում են և հունվար-հունիս ժամանակահատվածում գնահատվում է տ/տ 4.3%, այն դեպքում, երբ մասնավոր ներդրումները շարունակում են սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնվել և հունվար-հունիսի գնահատումը կլինի տ/տ -2.2%՝ ծրագրված 0.1% աճի դիմաց: 


«Հաշվի առնելով 2014-ի հատկապես երկրորդ կեսին իրականացվելիք ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա՝ ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

2014 թ. հունվար-մայիսի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.2%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 4.1%-ով: 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2014 թվականի մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 3.6%: Մայիսին գների անկումը պայմանավորվել է առավելապես պարենային ապրանքների գների նվազմամբ՝ 1.4% (նպաստումը գնանկմանը՝ 0.75 տոկոսային կետ), որը տեղի է ունեցել հիմնականում «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Ձու» ապրանքախմբերի գների՝ համապատասխանաբար 12.5% և 4.8%-ով նվազման հետևանքով: Ամսվա ընթացքում 0.2%-ով նվազել են նաև ծառայությունների սակագները՝ նպաստելով գնաճին 0.05 տոկոսային կետով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով՝ մեղմելով գնանկումը 0.04 տոկոսային կետով: Մայիսի արդյունքներով բնականոն գնաճը կազմել է 0.01%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 1.1%: 

ՀՀ ԱՎԾ–ի տվյալների համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ին կազմել է 3,5 տոկոս` բյուջեում նախատեսված 6,2 տոկոսի փոխարեն։ Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 

 

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հուլիս
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: