Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի հունվար–հուլիսին, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,5 տոկոսով և կազմել մոտ 3 289,5 մլն դոլար, նշվում է ՀՀ ԱՎԾ կայքում։ 

Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն, արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 847,5 մլն դոլար` ավելանալով 2,8 տոկոսով,  իսկ ներկրման ծավալը` մոտ 2 442 մլն դոլար` ավելանալով 3,7 տոկոսով։ Արդյունքում` արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 594,5 մլն դոլար: 

Ըստ նախնական տվյալների՝ ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2014թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 1 218,5 մլն դոլար: 

Ըստ վիճակագրության՝ արտահանման առավել կարևոր ցուցանիշները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»` մոտ 218,2 մլն դոլար (2013թ.-ի հունվար–հուլիսի համեմատ  7,3 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»` մոտ 178,8 մլն դոլար (15,1 տոկոսի աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` մոտ 178 մլն դոլար (5,6 տոկոսի անկում), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր»` 136,9 մլն դոլար (28.2 տոկոսի աճ) և այլն: 

Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2014թ.-ի հունվար–հուլիսին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «լեռնահանքային ապրանքներ»՝ մոտ 461,9 մլն դոլար (2013թ.-ի հունվար–հուլիսի համեմատ 4,6 տոկոսի անկում), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ 320,9 մլն դոլար (11,3 տոկոսի աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 221,6 մլն դոլար (9,3 տոկոսի աճ), «քիմիական և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք»` մոտ 201,1 մլն դոլար (0,1 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»՝ մոտ 197 մլն դոլար (5,1 տոկոսի անկում) և այլն: ($1 – 411,23 դրամ)

 

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հուլիս
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: