Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2014թ.–ի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,7 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։ 


Ըստ հաղորդագրության` սպառողական գների աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների ոլորտում սակագների 2,2 տոկոսանոց աճով: Պարենային ապրանքների գները (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,3 տոկոսով: 

Սպառողական գների ցուցիչը 2014թ.–ի օգոստոսին, 2013 թ.–ի օգոստոսի համեմատ, կազմել է 100,8 տոկոս, որոնց թվում սպառողական ապրանքներինը (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կազմել է 100,3 տոկոս, իսկ ոչ սպառողական ապրանքներինը` 100,7 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագների ցուցիչը կազմել է 101,8 տոկոս։ 

Ըստ պետբյուջեի` Հայաստանում 2014թ.–ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

 

 

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հուլիս
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: