Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. Հայաստանի գնաճը 2014 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է 1.5 տոկոս` Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության 8.6 տոկոսանոց ցուցանիշի դեպքում։ 


Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` Հայաստանում գնաճը 2014 թվականի հունվար–սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2.9 տոկոս։ Իսկ այս տարվա սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, հանրապետությունում սպառողական գներն աճել են 0.4 տոկոսով։ 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` ՄՄ–ում և ԵՏՀ–ում ապրանքների և ծառայությունների գներն ընդհանուր առմամբ 2014 թվականի սեպտեմբերին, 2013 թվականի սեպտեմբերի համեմատ, աճել են 8.6 տոկոսով։ Միաժամանակ, մեկ ամսվա ընթացքում (օգոստոսի համեմատ) գների և սակագների հավելաճը ՄՄ–ում և ԵՏՀ–ում կազմել է 0.7 տոկոս։ 

ԵՏՀ–ի տվյալներով` գնաճի ամենաբարձր ցուցանիշը ՄՄ երկրների շարքում 2014 թվականին, 2013 թվականի սեպտեմբերի համեմատ, գրանցվել է Բելառուսում` 20.1 տոկոսի մակարդակում։ Բելառուսի սպառողական գները մեկ ամսում աճել են 1.2 տոկոսով։ 

Ռուսաստանում սպառողական գները սեպտեմբերին, 2013 թվականի սեպտեմբերի համեմատ, աճել են 8 տոկոսով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ` 0.7 տոկոսով։ 

Ղազախստանում սպառողական գները սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել են 7.4 տոկոսով, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ աճել են 0.5 տոկոսով։ «2014 թվականի սեպտեմբերին 2013 թվականի սեպտեմբերի համեմատ Բելառուսում առավել մեծ տեմպերով աճել են վճարովի ծառայությունների գներն ու սակագները (34,5%–ով), Ղազախստանում` ոչ պարենային ապրանքներինը (8.4%–ով), Ռուսաստանում` ոչ պարենային ապրանքներինը` (11.4%–ով)»,– նշվում է ԵՏՀ կայքում։ 

Միաժամանակ, ԵՏՀ տվյալներով, եվրագոտու երկրներում 2014 թվականի սեպտեմբերին սպառողական գների ցուցիչը 2013 թվականի սեպտեմբերի համեմատ կազմել է 100.3 տոկոս։ Ցուցիչի աճի վրա հիմնական ազդեցությունը գործել է ծառայությունների գների բարձրացումը (1,1%–ով)։ 

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ 

Պետբյուջեի համաձայն` Հայաստանի գնաճը 2014 թվականին ծրագրված է 4% (±1,5%) մակարդակով։

 

 

 

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: