Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2015 թ.–ի հունվարի վերջին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, նվազել է 3,6 տոկոսով` կազմելով մոտ  1 613,8 մլրդ դրամ։

 

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների հիման վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը հունվարի վերջին կազմել է մոտ 306,4 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 348,4 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) կազմել են 170,3 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված մոտ 182,9 մլրդ դրամի համեմատ։

 

Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 283,9 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 287 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 853,2 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 855,9 մլրդ դրամի համեմատ։

 

Միաժամանակ դրամային բազմարկիչը հունվարի վերջին կազմել է 1,94` դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,05 կետով ($1- 478,76 դրամ)։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: