Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները բացասական դինամիկա են դրսևորում ուրբաթ' նվազելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) հունիսյան կանխատեսման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մոսկվայի ժամանակով ժամը 7։20–ին Brent հյուսիսծովյան նավթախառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազում էր 0.38 տոկոսով' բարելի դիմաց մինչև 64.86 դոլար, WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը' 0.48 տոկոսով, մինչև 60.48 դոլար մեկ բարելի դիմաց։

 

Հինգշաբթի ՄԷԳ–ը բարձրացրել է նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը 2015 թվականին օրական 300 հազար բարելով նախորդ գնահատականի' օրական մինչև 94 միլիոն բարելի համեմատ։ Այսպիսով, այս տարի նավթի պահանջարկի աճը 2014 թվականի համեմատ կկազմի օրական մինչև 1.4 միլիոն բարել։

 

Միաժամանակ, կազմակերպությունը մատնանշել է շուկայում պահպանվող ավելցուկի հատկանիշներն ԱՄՆ–ում նավթի արդյունահանման' առաջվա պես բարձր մակարդակի և ՕՊԵԿ առանցքային անդամ երկրների արտադրության ռեկորդային ցուցանիշների պայմաններում։ Բացի այդ, էներգետիկ գործակալության փորձագետները կասկած են հայտնել, որ պահանջարկի վերջին աճի որոշ պատճառներ, ինչպես, օրինակ, Եվրոպայի չափազանց ցուրտ ձմեռը, կարող է կրկնվել։

 

ՕՊԵԿ անդամ երկրներում նավթի արդյունահանումը մայիսին, ՄԷԳ–ի տվյալներով, կազմել է օրական 31.33 միլիոն բարել' օրական ավելանալով 50 միլիոն բարելով։ Այդ ցուցանիշն առավելագույնն է 2012 թվականի օգոստոսից։ Հիմնականում աճը կատարվել է Սաուդյան Արաբիայի, Իրաքի և ԱՄԷ–ի հաշվին։ ՕՊԵԿ–ի վերջին նիստում սահմանված նավթային կարտելի արդյունահանման քվոտան կազմում է օրական 30 միլիոն բարել։

 

«ՄԷԳ–ը նաև մտահոգված է, որ 2012 թվականի օգոստոսից առավելագույն մակարդակում գտնվող ՕՊԵԿ արդյունահանումը նպաստում է ամբողջ աշխարհում նավթի շուկայի գերհագեցմանը»,– The Wall Street Journal–ը մեջբերում է Citi Futures–ի փորձագետների խոսքերը։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: