Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Դրամական գործոնների սահմանափակ ազդեցության և էներգապաշարների ու այլ ներկրման արտադրանքի գների նվազեցման համատեքստում տարեկան գնաճը 2015թ.–ի ընթացքում կտատանվի 2,5-5,5 տոկոսի սահմաններում, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ մակրոդիտարկման» մեջ։

«Տնտեսությունում գնաճային սպասումների որոշակի նվազումը (2015թ.–ի մայիսին տարեկան կտրվածքով 5,1 տոկոս) վկայում է արժեզրկման գնաճային ազդեցության հնարավոր սպառման մասին»,– նշվում է հետազոտությունում։

Զեկույցի համաձայն, 2015թ.–ի մարտի վերջին գնաճն արագացել է մինչև 5,8 տոկոս, ինչը կապված է, մի կողմից, 2015թ.–ի վերջին արժեզրկման հետ, ինչպես նաև ցածր բազայի։

Միաժամանակ գնաճի վրա զսպող ազդեցություն են ունենում էներգակիրների գների անկումը, կոշտ դրամավարկային քաղաքականությունը, դրամային փողի զանգվածի սեղմումը և թույլ ներքին պահանջարկը։

Դրամավարկային քաղաքականության կոշտությունը դրսևորվել է ֆինանսական հատվածի համար տոկոսադրույքների բարձրացման և արտարժույթում պարտադիր պահեստավորման նորմատիվների միջոցով, ինչը և որոշել է տարեկան կտրվածքով մինչև 14,2 տոկոս բանկային վարկավորման դանդաղեցումը։ Արդյունքում չաշխատող վարկերի ավելացման ֆոնին (2015թ.–ի առաջին եռամսյակի տվյալներով` 8,3 տոկոս) շահութաբերության ցուցանիշները վատացել են (ROA–ն և ROE–ն կազմել են համապատասխանաբար 0,2 տոկոս և 1,7 տոկոս)։

ԵԶԲ–ը կանխատեսում է, որ 2015թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի մինչև 0,8 տոկոս։ Պետբյուջեի համաձայն, 2015թ.–ին Հայաստանում պլանավորված է 4,1 տոկոս ՀՆԱ աճ, գնաճը նախատեսվում է 4 տոկոսի (±1,5%) մակարդակում։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: