Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի 0,8 տոկոսով, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ մակրոդիտարկման» մեջ։

Նախորդ հետազոտությունում ԵԶԲ–ը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ 1,6 տոկոսանոց աճ` ապագայում զգալի դանդաղեցման հավանականությամբ։

Բանկի զեկույցի համաձայն, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն արագացել է 2015թ.–ի ապրիլին տարեկան կտրվածքով մինչև 3,2 տոկոս` կապված լեռնահանքային արդյունաբերության մեջ արագացման հետ։

«Սեղմվող ներքին պահանջի ֆոնին գյուղատնտեսությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել տնտեսությանը։ Ներքին պահանջարկի սեղմման ուժեղացումը նպաստել է առևտրում պահանջարկի անկմանը և ընդհանուր առմամբ ծառայությունների ոլորտում դանդաղեցմանը։ Շինարարությունում աճը գրեթե զրոյական է եղել»,– ասվում է ուսումնասիրությունում։

Միաժամանակ բանկի վերլուծաբանները կարծում են, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվությունը կորոշվի մի քանի հակադիր գործոններով։ Այսպես, ՀՆԱ աճի վրա պղնձի արդյունահանման վերականգնման դրական ազդեցությունը պետք է թուլանա տարվա երկրորդ կեսին։

Միաժամանակ Ռուսաստանում տարածվող անկման, ֆիսքալային խթանման սահմանափակ հնարավորությունների ֆոնին ներքին պահանջարկը չի կարող վերականգվել` չնայած դոլարով դրամական փոխանցումների կրճատման դանդաղեցման հայտնված միտումին և ներդրումների սահմանափակ վերականգնմանը, որը հնարավոր է մնում ԵՏՄ շնորհիվ։

«Արտաքին գնային մրցունակության կորուստը, Ռուսաստանում անկումը, եվրագոտում թույլ վերականգնումը և մետաղի ցածր գները զսպելու են արտահանման վերականգնումը»,– ասվում է հետազոտությունում։

Ինչպես նշվում է զեկույցում, 2015թ.–ի առաջին եռամսյակում ՀՆԱ–ն պահպանել է աճի դրական տեմպերը 2,2 տոկոս տարեկան կտրվածքով։ Տնտեսությունն աջակցություն է գտել առաջարկի կողմից, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերության անսպասելի (եվրագոտում թույլ աճի և մետաղի նվազող գների) լավ ցուցանիշների (31,8 տոկոս` 2014թ.–ի առաջին կեսին անկումից հետո պղնձի արդյունահանման վերականգնման շնորհիվ), գյուղատնտեսության (+4.9%), ինչպես նաև շինարարության (+1.2%)։

2015թ.–ին ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ–ն կնվազի 2-3 տոկոսով և կվերականգնի աճի 2016թ.–ին` ավելանալով 1,5-2,5 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսով, իսկ գնաճը պլանավորված ` 4 տոկոսի մակարդակում (±1,5%)։

Շատ միջազգային ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները։ Այսպես, վերջին կանխատեսումներով, ՀԲ–ն Հայաստանում 2015 թվականին կանխատեսում է 0.8 տոկոսանոց տնտեսական աճ, Եվրասիական զարգացման բանկը` 1.6 տոկոսանոց աճ, Ասիական զարգացման բանկը` 1.6 տոկոս, ԱՄՀ–ն անկնկալում է հայկական տնտեսության 1 տոկոսանոց աճ, ՎԶԵԲ–ը` 1.5 տոկոսանոց անկում։ Միաժամանակ, Fitch վարկանիշային միջազգային գործակալությունն իր վերջին տեսությունում ակնկալում է 2015 թվականին Հայաստանի տնտեսության չափավոր հետընթաց` Ռուսաստանի։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: