Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսների և ապահովագրական գործունեության ոլորտներում 2015 թ.–ի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, նվազել է 2,3 տոկոսով` հասնելով 377 042 դրամի, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 358,2 հազար դրամ և տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 334,1 հազար դրամ։ Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են այլ ծառայությունների կազմակերպման ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմում է մոտ 114,2 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտները` մոտ 115,8 հազար դրամ, կրթության ոլորտը` 116,3 հազար դրամ և մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը` 117,3 հազար դրամ։ Միաժամանակ 2015 թ.–ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 179 675 դրամ, ինչը 1,2 տոկոսով պակաս է 2015 թ.–ի ապրիլի ցուցանիշից և 10,1 տոկոսով ավել է 2014 թ.–ի մայիսի ցուցանիշից։ Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2015թ.–ի մայիսին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 216 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 124,3 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է մոտ 194,6 հազ. դրամ։ Նախնական կանխատեսումների համաձայն` միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունիսին կազմել է 182 080 դրամ (383 դոլար կամ 20 905 ռուբլի), ինչը 1,3 տոկոսով պակաս է այս տարվա մայիսի ցուցանիշից ($1 – 478,65 դրամ)։

Նյութի սկզբնաղբյուրը 

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: