Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, վիճակագրական օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հունվար–հուլիսին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 24 տոկոսով` կազմելով 2 520.8 մլն դոլար։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

 ԱՎԾ տվյալներով` հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 809.3 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 4.4 տոկոսով։ Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ներկրման ծավալը նվազել է 30.7 տոկոսով` կազմելով շուրջ 1 711.5 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվար–հուլիսին կազմել է 902.2 մլն դոլար ($1 – 477,29 դրամ)։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: