Նորություններ

Այս տարի տնտեսական աճը սպասվածից մի քիչ ավելի կլինի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքեության ղեկավար Մարկ Հորթոնը, ապրիլին ԱՄՀ կանխատեսած 1%-ի փոխարեն աճը կլինի 2.5%, որ մասամբ պայմանավորված է միանվագ գործոններով, որոնք հաջորդ տարի չեն կրկնվի:

Նա նշեց, որ նման միանվագ գործոն է, օրինակ, պղնձի հանքի բացումը, կամ գյուղատնտեսության համար բացառիկ տարի է, ուստի՝ հաջորդ տարի ՀՀ տնտեսական աճը 2.2% են կանխատեսում: Հորթոնի խոսքով՝ կանխատեսման վերանայման համար հիմք է հանդիսացել տարվա անցած ամիսներին գրանցված աճը:

Ըստ նրա՝ տնտեսական աճի դանդաղելը պայմանավորված է բանկային ոլորտով, որի եկամտաբերությունը ցածր է և հիմնավոր է համակարգի ագրեսիվ բարեփոխումը, շուկաների և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացումը: Նա դրական գնահատեց արևելքի հետ համագործակցության մեծացումը, որը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը փոխլրացնող նշանակություն կունենա:

Մ.Հորթոնը կրկնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեսակետը, որ ապագայում տնտեսության հետ կապված առկա են զգալի անորոշություններ և ռիսկեր, որոնց մեծ մասը վատթարացման ուղղությամբ է: Տնտեսական աճի կառուցվածքը Հորթոնն անվանեց բավականին արտառոց՝ պղնձի հանք է բացվում և միջազգային գներն ընկնում են, ծիրանի մեծ արտահանում է եղել, այլ ոլորտներում դրությունը մտահոգություն է առաջացնում:

Հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է ՀՀ պաշտոնական վիճաագրությանը, Հորթոնը կատակեց. «Ծիրանի թիվ չենք հաշվել, հավանաբար մյուս տարի կհաշվենք»:

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: