Նորություններ

2015-ի հունվարին Հայաստանի ներսում առևտրի շրջանառությունը նվազել է ավելի քան 58 տոկոսով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Առևտուր չանելու պատճառով տաղավարների վարձը վճարելու դժվարության առջև կանգնած «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն անցյալ շաբաթվա վերջին փակել էին Երևանի Րաֆֆու փողոցը` պահանջելով նվազեցնել վարձավճարները:

Տնտեսագետները այս իրավիճակը բացասական որոշակի ցուցանիշներով են պայմանավորում, մասնավորապես, արտագաղթով ու դրամական փոխանցումների նվազմամբ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015-ին ավելի քան 43 հազար մարդ է մեկնել Հայաստանից ու չի վերադարձել, 10 հազարով ավելի, քան 2014-ին: Անցած 5 տարիներին երկրից մեկնել է ավելի քան 200 հազար մարդ:
2015-ին կրկին նվազել են նաև Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտները` ավելի քան 500 մլն դոլարով, իսկ անցած երկու տարում դրանց ծավալը 2,7 անգամ նվազել է:
Տնտեսագետ, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը պատահական չի համարում Հայաստանում առևտրի նվազումը, քանի որ, տրանսֆերտների ծավալի անկմամբ պայմանավորված, նվազել է մարդկանց գնողունակությունը:
Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում նաև ներմուծման ծավալների կրճատման հանգամանքին` 2015-ին Հայաստան 25,5 տոկոսով ավելի քիչ ապրանք է ներկրվել, քան 2014-ին. «Հայաստանի տնտեսության վերջին 10-12 տարիների զարգացման մոդելում շեշտը դրված էր ներմուծման վրա, որ պետք է հանդիսանար շարժառիթ, ինչը տեղի է ունենում միայն ներքին պահանջարկի դեպքում»:
«Ու հիմա, քանի որ ներքին պահանջարկը չկա, Հայաստանի տնտեսության զարգացման համար պետք է 180 աստիճանի շրջադարձ կատարենք ու այլ մոդելի անցնենք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Խաչատրյանը:
«Սակայն խնդիրն այն է, թե որքանով են Հայաստանում պատրաստ փոփոխությունների: Մյուս կողմից` վերջին տարիներին մենք կորցրել ենք երկրի ներսում մրցակցությունն ու մրցունակությունը, ինչն անհնար է դարձնում նման փոփոխությունները»,- հավելում է նա:
Տնտեսագետը դրական զարգացումների հեռանկար չի տեսնում նաև` Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներ Ռուսաստանից ու Չինաստանից եկող բացասական ազդակներով. «Այս պայմաններում բավական վաղ է պատկերացնել, թե տնտեսական հեռանկարը որը կլինի»:
«Միակ դրական սպասելիքը գնաճի ցածր ցուցանիշներն են, որոնք, սակայն, նույնպես շատ խոստումնալից չեն, քանի որ մեզանում մրցակցություն չկա, ու մոնոպոլիաներն են որոշում գները, ոչ թե առաջարկի ու պահանջարկի հիման վրան են դրանք ձևավորվում»,- ասել է Խաչատրյանը` շեշտելով, որ ներկա իրավիճակում ամենաշատ տուժել ու տուժում է հասարակ քաղաքացին:
«Երբ ուշադիր նայում ես, թե ինչ է կատարվում մանրածախ առևտրում, տեսնում ես` տեսականու պակաս կա, գների նվազում չկա, 2016-ին թոշակների ու աշխատավարձերի պաշտոնական աճ չի լինելու»,- նշում է տնտեսագետը` հավելելով, որ սա հանգեցնելու է կենսամակարդակի նվազման ու աղքատների թվի ավելացման:
«Ու ամենակարևորը, որ պետք է անհանգստացնի բոլորին, սա ազդելու է բոլոր տեսակի բիզնեսների վրա` լինի փոքր ու միջին, լինի խոշոր: Տնտեսական բավական բարդ իրավիճակում է հայտնվել մեր երկիրը, ու այստեղ ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ, որոնք պետք է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական լինեն»:

 

Սառա Խոջոյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: