Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին ապրանքաշրջանառությունը 2016 թ.-ի հունվար-ապրիլին կազմել է մոտ 601,1 մլրդ դրամ` նվազելով 0,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։։

Հաղորդագրության համաձայն, նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել մոտ 56,8 տոկոս կամ 341,4 մլրդ դրամ։ Միաժամանակ այս տարվա հունվար–ապրիլին մանրածախ առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,6 տոկոսով։
Միաժամանակ, մեծածախ առևտրի մասնաբաժինը կազմել է հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 40 տոկոսը կամ մոտ 240,5 մլրդ դրամ (5,7 տոկոսի աճ)։
Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (75,7 տոկոս կամ 258,5 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացված առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 22,9 մլրդ դրամ կամ մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի 6,7 տոկոսը ($1 – 477,99 դրամ)։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հուլիս
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: