Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար–մայիսին կազմել է շուրջ 1 892,7 մլն դոլար` 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,8 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է մոտ 656,9 մլն դոլար` 2015 թվականի հունվար-մայիսի համեմատ աճելով 20,1 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` մոտ 1 235,8 մլն դոլար` աճելով 0,9 տոկոսով։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 578,9 մլն դոլար:

Նախնական տվյալների համաձայն, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ՖՕԲ-ի գներով (ապրանքի մատակարարման պայման, որի համաձայն վաճառողը վճարում է փոխարդման, ապահովագրման, ինչպես նաև մաքսային բոլոր ծախսերը` մինչ ապրանքի ժամանումը նավի տախտակամած. «ԱՌԿԱ») հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 388,6 մլն դրամ:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ԱՊՀ երկրների հետ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 600,2 մլն դոլար (մասնաբաժինը` 31,7 տոկոս և 14,8 տոկոսի աճ), ընդ որում, Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է 536,1 մլն դրամ (20,1 տոկոսի աճ), Ուկրաինայի հետ` 39,9 մլն դոլար (20,5 տոկոսի անկում) և Թուրքմենստանի հետ` մոտ 8,2 մլն դոլար (3,9 տոկոսի աճ), Բելառուսի հետ` 10,8 մլն դոլար (13,2 տոկոսի անկում):

ԵՄ-ի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը 2016 թ.-ի հունվար-մայիսին կազմել է մոտ 462,3 մլն դոլար (մանսաբաժինը` 24,4 տոկոս և 2,4 տոկոսի աճ), իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 830,1 մլն դոլար (մասնաբաժինը` 43,9 տոկոս և 4,1 տոկոսի աճ):

Վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առավել նշանակալի հաշվետվություններ ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 183 մլն դոլար (5,1 տոկոսի անկում), «պատրաստի սննդամթերք»` մոտ 142,8 մլն դոլար (38,3 տոկոսի աճ) և «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, քանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված արտադրանք»` մոտ 127,4 մլն դոլար (81,8 տոկոսի աճ):

Միաժամանակ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թ.-ի հունվար-մայիսին գերիշխում էր հետևյալ առևտրային խմբերի արտադրանքների ներկրումը` «լեռնահանքային արդյունաբերություն»` մոտ 243,9 մլն դոլար (5,7 տոկոսի անկում), «ավտոմեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»` մոտ 155,8 մլն դոլար (13,9 տոկոսի աճ), «պատրաստի սննդամթերքի արտադրություն»` 132,7 մլն դոլար (25,8 տոկոսի աճ) ($1 – 476,33 դրամ)։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: