Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի, /ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի գինը Լոնդոնի ICE աճուրդում աճել է 0,25 տոկոսով` մինչև 50,02 դոլար մեկ բարելի դիմաց: Առուվաճառքի տվյալների համաձայն, վերջին անգամ այս տեսակի նավթն այս գնով վաճառվել է 2016 թ.-ի հուլիսի 5-ին:

 

Նավթի գնի աճի ֆոնին դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազել է 0,58 տոկոսով` մինչև 63,45 ռոիբլի, եվրոյի փոխարժեքը` 0,28 տոկոսով` մինչև 71,85 ռուբլի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նավթի գնանշումները շարունակեցին աճը ԱՄՆ էներգետիկայի նախարարության` երկրում նավթի առևտրային պաշարների մասին տվյալների հրապարակումից հետո: Այդպես, մեկ շաբաթվա ընթացքում` օգոստոսի 5-ից 12-ը, դրանք կրճատվել են 2,5 մլն բարելով` մինչև 521,10 մլն բարել: Ընդ որում, Bloomberg գործակալության հարցման համաձայն, վերլուծաբաններն ակնկալում էին պաշարների աճ 0,52 մլն բարելով:

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: