Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2016թ.–ի հունվար-հուլիսին կազմել է շուրջ 1 174 մլրդ դրամ ` նվազելով 0,4 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

Հաղորդագրության համաձայն, նշված ծավալից մանրածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել շուրջ 55,7 տոկոս կամ մոտ 653,7 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար–հուլիս ամսիներին գրանցված ցուցանիշի համեմատ նվազելով 4,6 տոկոսով։

Միաժամանակ, հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 40,6 տոկոս կամ մոտ 476,4 մլրդ դրամ (4,8 տոկոսի աճ)։

Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրի ընդհանուր ծավալում զգալի մասնաբաժինը (76 տոկոս կամ 496,7 մլրդ դրամ) բաժին է հասել խանութներում իրականացվող առևտրին։ Սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող առևտրի ծավալը կազմել է ավելի քան 41,5 մլրդ դրամ կամ 6,4 տոկոս։ (1 դոլարը` 474,78 դրամ):

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: