Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2016 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 777 449 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,9 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, արտադրության հիմնական աճը պայմանավորված է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի և բաց քարհանքերի մշակման ավելացմամբ (19 տոկոսով)` հասնելով 144,3 մլրդ դրամի, մասնավորապես մետաղական հանքաքարի արդյունահանումն ավելացել է 18,9 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը աճել է 3,5 տոկոսով` կազմելով 469 մլրդ դրամ։

Միաժամանակ էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը հունվար–հուլիսին ավելացել է 12,3 տոկոսով` հասնելով 151,7 մլրդ դրամի, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները ավելացել են 7,1 տոկոսով` հասնելով 12,5 մլրդ դրամի ($1 – 474,78 դրամ)։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: