Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն չի կանխատեսում ազգային արժույթի փոխարժեքի լուրջ տատանումներ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը։

 Հայաստանում արտարժույթի կտրուկ արժեզրկում սկսեց գրանցվել 2014 թ.–ի նոյեմբերի 24–ից, երբ դոլարի փոխարժեքն աճեց 16.6 կետով' հասնելով 435 դրամի, իսկ 2014 թ.–ի դեկտեմբերի 17–ին դոլարի փոխարժեքը հասավ իր 10–ամյա առավելագույն ցուցանիշին' կազմելով 527,20 դրամ։ ԿԲ–ի և կառավարության կողմից ընդունված միջոցներից հետո, որոնք ուղղված էին արժույթի շուկայում իրավիճակի կայունացմանը, հայկական դրամը սկսեց ամրապնդվել։ Այսօր Հայաստանում դոլարի փոխարժեքը կայուն է և կազմում է 474,57 դրամ։

Գրիգորյանն ընդգծեց, որ ԿԲ–ն բազմիցս հայտարարել է, որ հետամուտ է լողացող փոխարժեքի քաղաքականությանն ու միջամտում է արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետ կապված իրավիճակին կտրուկ կարճաժամկետ տատանումների դեպքում։

«Մենք այս պահին չենք տեսնում և չենք կանխատեսում նման տատանումներ», – ասաց Գրիգորյանը։

Խոսելով 2014 թ.–ի իրավիճակի մասին' նա նշեց, որ այն պայմանավորված էր որոշակի վարքային փոփոխություններով, մասնավորապես' ֆիզիկական անձանց գնաճային սպասումներով, ինչի արդյունքում նրանք սկսեցին գնել արտարժույթ։

«Նման սպասումները վերջին երկու տարում զգալիորեն կրճատվել են, ինչը թույլ է տալիս ԿԲ–ին ևս կրճատել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ավելի, մենք չենք կանխատեսում 2014 թ.–ի սցենարի կրկնություն», – ասաց Գրիգորյանը։

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի որոշում է ընդունել 0.5 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն այժմ կազմում է 6,75 տոկոս։ ՀՀ ԿԲ–ն 2016 թ.–ի սկզբից արդեն 6–րդ անգամն է նվազեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսպես, փետրվարին տոկոսադրույքը 8,75 տոկոսից դարձել էր 8,5 տոկոս, մարտին' մինչև 8,25 տոկոս, մայիսին' 7,75 տոկոս, հունիսին' 7,5 տոկոս, օգոստոսին' 7,25 տոկոս։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: