Նորություններ

Արժույթի միջազգային հիմնադրամը 2017թ. Հայաստանի համար 3 տոկոսին մոտ տնտեսական աճ է կանխատեսում: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին ընդգծեց, որ վերջին դիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության մակարդակը բավականին բարձր է:

«Ուստի մենք կանխատեսում ենք, որ 2017թ. կարձանագրվի 3 տոկոսին մոտ տնտեսական աճ, իսկ գնաճը կարագանա և տարեվերջին կմոտենա 2 տոկոսի»,- ասաց Հոսեին Սամին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ տարվա կտրվածքով ռիսկերը կարող են մեծ լինել: Հուսեին Սամին հիշեցրեց, որ 2016թ. առաջին երկու եռամսյակներում ևս երկրում տնտեսական ակտիվության մակարդակը բարձր է եղել, սակայն ցածր է եղել երրորդ և չորրորդ եռամսյակներում, ինչի հետևանքով երկրի տնտեսական աճը գրեթե մոտ է եղել զրո տոկոսի:

Հուսեին Սամին նկատում է, որ Հայաստանը, 2014թ. սկսած, կրում է արտաքին ցնցումների ազդեցությունը: «Մասնավորապես, էականորեն նվազել են արտերկրից դրամական փոխանցումները, և պղնձի միջազգային գները, որը Հայաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է: Այս երկուսի նվազումն ազդել է երկրի գնողունակության և հայաստանցիների գնողունակության վրա: Արդյունքում թույլ է եղել ներքին պահանջարկը, որը ներառում է ներդրումը և ներքին սպառումը: 2016թ. նվազել են և ներքին ներդրումները, և ներքին սպառումը:

Նրա խոսքով՝ այդ ամենի արդյունքում 2016թ. արձանագրվել է ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճ, որն ուղեկցվել է գնանկումային ճնշումներով, որոնք պայմանավորված են եղել թույլ ներքին պահանջով: Ցնցումները և ավելի ցածր տնտեսական ակտիվությունն ազդել են նաև պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների վրա: 2016թ. պետական եկամուտները նախատեսվածից ցածր են եղել, իսկ արտաքին աղբյուրներից ֆինանսավորված կապիտալ ծախսերն ավելի շատ են կատարվել:

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Հունվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: