Նորություններ

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 27. /ԱՌԿԱ/. Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշը Մրցունակության համաշխարհային վարկանիշում`137 երկրների շարքում զբաղեցնելով 73–րդ տեղը, ինչը լավագույն ցուցանիշն է հետազոտությունների ամբողջ ժամանակաշրջանում։

Այս մասին չորեքշաբթի ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով 2017–2018թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալները։

«Վերջին չորս տարիների ընթացքում մենք դրական դինամիկա ենք դիտարկում ինդեքսի փոփոխության մեջ։ Շոշափելի փոփողություններ են նկատվում վերջին երկու տարում, ինչը հնարավորություն է տալիս ասել, որ ստեղծվել են բարենպաստ նախադրյալներ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճ ապահովելու համար», – ասաց նա։

Ուսումնասիրությունների համաձայն, հիմնական ցուցանիշներով Հայաստանը հետ չի մնում, իսկ որոշ ցուցանիշներով անգամ առաջ է անցնում Եվրասիական տարածաշրջանի երկրներից (որտեղ, հիմնականում, ներառվել են հետխորհրդային տարածքի երկրները)` զիջելով միայն շուկայի չափերով (սակայն հետազոտողներն այս տարածաշրջանում չեն ներառել Ուկրաինա և Մերձբալթյան երկրները)։

Հովաննիսյանը նշեց, որ առավել մեծ ազդեցություն են ունեցել կառավարության բարեփոխումները, որոնք միտված են աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և վստահության մակարդակի ավելացմանը։ Նրա խոսքով, որպես բացասական գործոն նշված է գնանկման բարձր մակարդակը։

«Գնանկման մակարդակը Հայաստանում 2016 թվականին կազմել է 1.4 տոկոս։ Հետազոտողների կողմից գնաճի նորմա է ընդունված 0.5–3 տոկոսի միջակայքը», – ասաց նա։

Նշենք, որ հետխորհրդային երկրների շարքից Ադրբեջանն այս զեկույցում զբաղեցնում է 35–րդ տեղը, Ռուսաստանը` 38, Ղազախստանը` 57, Վրաստանը`67, Տաջիկիստանը` 79, Ուկրաինան` 81, Մոլդովան` 89, Ղրղըզստանը` 102։

Հայաստանն առաջին անգամ ներառվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005 թ.–ին` զբաղեցնելով 79–րդ տեղն աշխարհի 117 երկրների շրջանում։ Դրանից հետո երկրի դիրքերն աստիճանաբար վատացան, և երկիրը 2010 թ.–ին զբաղեցրեց 98–րդ տեղը 139 երկրների շրջանում։ Այնուհետև երկրի դիրքերը սկսեցին լավանալ` 2013 թ.–ին հասնելով 79–ի 148 երկրների շրջանում։ 2014 թ.–ին Հայաստանը զբաղեցրեց 85–րդ տեղն աշխարհի 144 երկրների շրջանում, իսկ 2015 թ.–ին` 82–րդ տեղը 140 երկրների շրջանում։ 2016 թ.–ին Հայաստանը 3 հորիզոնականով բարելավեց իր ցուցանիշները և զբաղեցրեց 79–րդ տեղը։

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 21.01.2018

21.01.2018
USD481.90.73
GBP670.62.46
EUR591.92.34
RUB8.5200.01

Օրացույց

Ապրիլ
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: