Նորություններ

   /168.AM, 1 Դեկտեմբերի 2017թ․/ Հայաստանում գնաճը կշարունակի ավելանալ` առաջիկա ամիսներին գտնվելով տատանումների թույլատրելի՝ 2.5%-5.5% միջակայքում: Միջնաժամկետհատվածում գնաճը կկայունանա 4% նպատակային մակարդակի վրա: Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում։

    Փաստաթղթում նշվոում է, որ 12-ամսյա գնաճի վերականգնմանը հիմնականում նպաստելու են կարճաժամկետ հատվածում սպասվող մակրոտնտեսական միջավայրի դրական զարգացումները` պայմանավորված ԿԲ-ի իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականության դեռևս դրսևորվող ազդեցությամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններում պահանջարկի վերականգնման ակնկալվող համեմատաբար բարձր տեմպերով: Այդուհանդերձ, ըստ ԿԲ-ի, առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար չեզոքացնել դրամավարկային խթանող պայմանները` միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար։

    ԿԲ-ն հատուկ ընդգծում է, որ գնաճի կարճաժամկետ կանխատեսումներում հաշվի են առնվել 2018 թվականից ակցիզային հարկի, ինչպես նաև մի շարք ապրանքների գծով մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության ազդեցությունները: Մասնավորապես, ակցիզային հարկի մասով հիմնականում փոփոխություն կկրի սպիրտային խմիչքներ, ծխախոտ, բենզին, քսայուղեր, սեղմված բնական գազ ապրանքատեսակներից գանձվող ակցիզային հարկի դրույքաչափը: Բացի դիզելային վառելիքից, ակնկալվում է բոլոր ապրանքնատեսակների գծով ակցիզային հարկի դրույքաչափի աճ:

    ԿԲ-ն կանխատեսումներում հաշվի են առնվել նաև մսամթերքի ու կարագի շուկաներում ձևավորված գնաճային ճնշումները։ Այս ապրանքախմբերի դեպքում գնաճային միտումները կշարունակվեն` պայմանավորված առաջարկի դանդաղ վերականգնմամբ:

    Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությանը, ակնկալվում է սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի աճ, ինչի ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4 տոկոսային կետ:

    Հարկ է նշել, որ ԵԱՏՄ շրջանակներում 2018 թվականից բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա: Վերոնշյալ փոփոխությունների ուղղակի ազդեցությունը գնահատվում է 0.92 տոկոսային կետ:

    Ընդհանուր ազդեցությունը, ըստ ԿԲ-ի, կկազմի մինչև 1 տոկոսային կետ: Ըստ գնահատումների` 0.4 տոկոսային կետ ազդեցությունը սպասվում է 2018 թվականի առաջին եռամսյակում:

 

Նյութի սկզբնաղբյուրը

 

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 23.01.2018

23.01.2018
USD481.60.32
GBP669.41.17
EUR589.91.94
RUB8.5200.00

Օրացույց

Դեկտեմբեր
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: