Նորություններ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Վիճագրական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թ.–ին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,7 տոկոսով, հայտնում է Ազգային վիճագրական ծառայությունը:

Անհրաժեշտ է նշել, որ վերջին անգամ երկրի տնտեսական աճը 7 տոկոսի մակարդակում գրանցվել է 2012 թ.–ին: Այն ժամանակ տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,2%, 2013-ին` 3,5%, 2014-ին` 4,1%, 2015-ին` 3%, 2016-ին` 0,7%:

Ընդ որում, 2012 թվականից հետո առաջին անգամ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը և դրա արդյունքում արձանագրվող ՀՆԱ–ի աճի ցուցանիշը ոչ միայն կկատարեն պետբյուջեում ամրագրված թիրախային նպատակը, այլև առաջին անգամ կգերազանցեն այն: Ըստ պետբյուջեի, Հայաստանի տնտեսության աճը 2017 թվականին սահմանվել է 3,2%:

Ըստ ԱՎԾ-ի, տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը ապահովել են արդյունաբերության ոլորտը, որն աճել է 12,6%-ով` մինչև 1 660,9 մլրդ. դրամ, առևտրի ոլորտը` 14%-ի աճ` մինչև 2 602,1 մլրդ դրամ, ծառայությունների ոլորտը` 14.4%-ւ աճ` մինչև 1 453,5 մլրդ դրամ, ինչպես նաև շինարարության ոլորտի վերականգնումը` 2,2%-ի աճ` մինչև 415,8 մլրդ դրամ: 

Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3%-ով` կազմելով 906,7 մլրդ դրամ:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին երկրում արձանագրվել է 1%–ոց գնաճ, իսկ 12 ամսվա գնաճը կազմել է 2,6%: Ըստ պետբյուջեի, 2017 թվականին գնաճը Հայաստանում նախատեսված է 4% սահմանում (±1,5%):

Բացի այդ, 2017 թվականին Հայաստանն ապահովել է արտահանման ռեկորդային ծավալ` 2 242,9 մլն դոլար (25,2%-ի աճ): Միաժամանակ, ներմուծումը կազմել է 4 182,7 մլն դոլար (27,8%-ի աճ): Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թվականի վերջում կազմել է 6 425,6 մլն դոլար ( 26,9%–ի աճ):

 

Նյութի սկզբնաղբյուրը

Արտարժույթի Փոխարժեք

ՀՀ ԿԲ փոխարժեք՝ 24.02.2018

24.02.2018
USD480.60.06
GBP671.23.83
EUR591.50.84
RUB8.5200.05

Օրացույց

Փետրվար
ԵկԵքՉքՀգՈւՇաԿի
1234
567891011
12131415161718
19202122232425
262728

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների մասին: