Գործադիր տնօրենի տեղակալ,

Արժեթղթերի փաթեթի գլխավոր կառավարիչ

Կարեն Սարգսյանը ծնվել է 1972թ.-ին։ 1989-1994թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Համաձայն ՀՀ ԿԲ կողմից տրված վկայականի՝ ունի ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համարպատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու իրավունք։

 

1994թ.-ից Կարեն Սարգսյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում, աշխատել է ՀՀ Կենտրոնական Բանկում, ՀՀ Ֆինանսների նախարարությունում, «Հայներարտբանկում», «Սարինյան և ընկ.» ներդրումային ընկերությունում և «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ում։

 

Նա մասնակցել է միջազգային տարբեր վերապատրաստման դասընթացների։ 1995թ.-ին մեկ տարով անցել է վերապատրաստում Մեծ Բրիտանիայում՝ Scotish Amicable Life Assurance Society ապահովագրական ընկերությունում։

«Փրայմ Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից Կարեն Սարգսյանը հանդիսանում է Ընկերության Գործադիր տնօրենը։