Արժեթղթերի փաթեթի կառավարիչ

Մարիանա Չիչոյանը ծնվել է 1991թ.-ին։  2007-2011թթ. Սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 2011-2013թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Համաձայն ՀՀ ԿԲ կողմից տրված վկայականի՝ ունի ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից արժեթղթերի փաթեթի կառավարչի պաշտոնում աշխատելու իրավունք։ «Փրայմ Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի հիմնադրման օրվանից առ այսօր Մարիանա Չիչոյանը աշխատում է Ընկերության արժեթղթերի փաթեթի կառավարչի պաշտոնում։