«Փրայմ Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ը գրանցվել և լիցենզավորվել է 2014 թվականի հունվարի 24-ին։ Ընկերության գործունեության ոլորտն է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության ծավալումը։
Ընկերությունը մատուցում է ներքոնշյալ ներդրումային ծառայությունը'

    • արժեթղթերի փաթեթի կառավարում,

Ընկերությունը որդեգրել է, հավատարմագրային կառավարման դիմաց, հաճախորդներից հաստատագրված վճարների գանձումից հրաժարվելու քաղաքականությունը։ Հավատարմագրային կառավարումից Ընկերության եկամուտը կազմվելու է միայն պարգևավճարից' կախված կառավարման արդյունքներից։

 

Հավատարմագրային կառավարման պարգևավճարի հաշվարկման և վճարման կարգը

Պարգևավճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին և (կամ) սույն Պայմանագրի դադարեցման օրվա դրությամբ, հետևյալ բանաձևով'

   

    Պ = (ԳԶԱ - ԳԲԱ - (ԼՀԳ - ՀՎԳ - ՊՆԺ)) xY%,

    որտեղ'
        Պ – Պարգևավճարն է,
        ԳԶԱ - Գույքի Զուտ Արժեքն է պարգևավճարի հաշվարկման ժամանակաշրջանի վերջին և (կամ) սույն Պայմանագրի դադարեցման օրվա համար,
        ԳԲԱ - Գույքի Բազիսային Արժեքն է,
        ԼՀԳ – պարգևավճարի հաշվարկման ժամանակաշրջանի ընթացքում, Հաճախորդի կողմից կառավարմանը լրացուցիչ հանձնված գույքի արժեք,
        ՀՎԳ – պարգևավճարի հաշվարկման ժամանակաշրջանի ընթացքում, Հաճախորդի կողմից հետ վերցրած գույքի արժեք,
        ՊՆԺ – նախորդ ժամանակաշրջանի համար գանձված Պարգևավճար։
        Y% - գանձվում է 30%,

 

Հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվների առաջնային մուտքի նվազագույն չափը՝ 20,000,000. ՀՀ դրամ։
Պարգևավճարը հաշվարկվում և գանձվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից կամ սույն Պայմանագրի դադարեցումից հետո 1 ամսվա ընթացքում։
Գույքի Զուտ Արժեքը հավատարմագրային կառավարմանը հանձնելու օրվանից բացի որևէ այլ օրվա դրությամբ հաշվարկված Գույքի արժեքի (Հաճախորդի համախառն ակտիվների) և Պարտավորության տարբերությունն է։ Գույքի Բազիսային Արժեքը դա այն Գույքի Զուտ Արժեքն է, որի արդյունքում իրականացվել է պարգևավճարի ամենավերջին գանձումը, նոր Հաճախորդի համար սկզբնական ԳԲԱ-ն հավասար է զրոյի։
Գույքի արժեքների հաշվարկներում ընդգրկված ակտիվները արտահայտված են ՀՀ դրամով. արտարժույթով արտահայտված ակտիվները հաշվարկին մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ օրվա համար սահմանված միջին փոխարժեքներին համարժեք։