Ընկերության հաճախորդները բողոք-պահանջներ ունենալու դեպքում կարող են դրանք ներկայացնել ընկերությանը հետևյալ տվյալներով`

Հեռ: +374 10  54-63-05

+374 10 54-63-07

Էլեկտրոնային փոստ:

Փոստային հասցե: ՀՀ 0010 ք. Երևան, Հանրապետության 44/2, 6-րդ հարկ

Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննությունն իրականացվում է  Փրայմ Կապիտալ> Ներդրումային ՍՊԸ Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ընթացակարգ-ով սահմանված կարգով:

Հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների քննության նպատակն է Ընկերության կողմից Հաճախորդին ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում տեղի ունեցած կամ հնարավոր խախտումների և դրանց հետւանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև պահանջվող տեղեկատվության ներկայացումը Հաճախորդին՝ օրենքով և/կան Ընկերության ներքին ակտերով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:

Հաճախորդների բողոք-պահանջներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Ընկերության գործառնական ժամերի ընթացքում: Ընկերությունը պարտավոր է Հաճախորդի կողմից բողոք-պահանջը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդին տրամադրել վերջնական գրավոր պատասխան: Նշված ժամկետի խախտման դեպքում կամ եթե հաճախորդին չի բավարարել ընկերության պատասխանը, հաճախորդը իրավունք ունի դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին հետևյալ տվյալներով`

Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացու փող., 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
էլ. փոստ`
Հեռախոս` (37410) 58-23-22, 58-23-21, Ֆաքս` (37410) 58-24-21 

Աշխատանքային ժամեր` Երկուշաբթի - ուրբաթ  9:00 - 18:00, Ընդմիջում:  13:00 - 14:00 

Կայք`  www.fsm.am:

Տեղեկացնում ենք ¸ որ «Փրայմ Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել:

վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը 

բողոք-պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագրություն 

Հայտարարություն: Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ: Տեղեկությունները տրվում են անվճար գրավոր պահանջ ներկայացնելու  հաջորդ օրը: