Ընկերությունը մատուցում է ներքոնշյալ ծառայությունները.

• Ֆոնդի կառավարում
• Արժեթղթերի փաթեթի կառավարում

Ներդրումային ֆոնդերի կառավարումը

Ընկերությունն իրականացնում է «Փրայմ Ինվեսթ» ոչ հրապարակային մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարում, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում: Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն այն ակտիվներում, որոնք նախատեսված են ֆոնդի կանոններով, որը մշակվել է Ներդրումային ֆոնդերի մասին ՀՀ օրենքի և ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Արժեթղթերի փաթեթի կառավարումը

Արժեթղթերի փաթեթի կառավարումը  ընկերության կողմից կարող է իրականացվել գործող ռազմավարություններից որևէ մեկի կիրառմամբ կամ յուրաքանչյուր հաճախորդի համար մշակվող անհատական ռազմավարության կիրառմամբ` տարանջատելով պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հաճախորդներ: Արժեթղթերի փաթեթի կառավարման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ
Տվյալ էջում ներկայացված մատուցվող ծառայությունների նկարագիրը չի կարող դիտարկվել որպես ներդրումային խորհրդատվություն և/կամ ներդրումային առաջարկ: