«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում կայքի էջերից հղում արված երրորդ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության համար:
Ընկերությունը մատուցում է ներքոնշյալ ծառայությունները.
• Ֆոնդի կառավարում • Արժեթղթերի փաթեթի կառավարում
Ներդրումային ֆոնդերի կառավարումը
Ընկերությունն իրականացնում է «Փրայմ Ինվեսթ» ոչ հրապարակային մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարում, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում: Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել միայն այն ակտիվներում, որոնք նախատեսված են ֆոնդի կանոններով, որը մշակվել է Ներդրումային ֆոնդերի մասին ՀՀ օրենքի և ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Արժեթղթերի փաթեթի կառավարումը
Արժեթղթերի փաթեթի կառավարումը ընկերության կողմից կարող է իրականացվել գործող ռազմավարություններից որևէ մեկի կիրառմամբ կամ յուրաքանչյուր հաճախորդի համար մշակվող անհատական ռազմավարության կիրառմամբ` տարանջատելով պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հաճախորդներ: Արժեթղթերի փաթեթի կառավարման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:
Տվյալ էջում ներկայացված մատուցվող ծառայությունների նկարագիրը չի կարող դիտարկվել որպես ներդրումային խորհրդատվություն և/կամ ներդրումային առաջարկ:
⚠️ Ուշադրություն / Attention
Ուշադրություն, սոցիալական ցանցերում (մասնավորապես` Facebook և Instagram) վերջին շրջանում նկատվել է մեր ընկերության անվանմամբ հանդես եկող չլիցենզավորված կազմակերպություն, որն առաջարկում է ֆինանսական ծառայություններ, այդ թվում` արագ վարկավորում:
Հայտնում ենք, որ այդ կազմակերպությունը չունի որևէ առնչություն «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի հետ:
«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված ներդրումային ֆոնդի կառավարիչ և չի մատուցում վարկային կամ լիցենզիայով չնախատեսված այլ ֆինանսական ծառայություններ, չի գործում որևէ երրորդ կողմի կամ միջնորդի միջոցով։
Հորդորում ենք լինել զգոն, խուսափել կասկածելի առաջարկներից և օգտվել միայն մեր պաշտոնական կայքից ու հավաստի աղբյուրներից` մեր գործունեության մասին տեղեկանալու համար:
Attention. Recently, unauthorized organization have been spotted on social media platforms, particularly Facebook and Instagram, operating under our company’s name and offering financial services, including fast loans.
We would like to clarify that this organization have no affiliation whatsoever with “Prime Capital” LLC.
“Prime Capital” LLC is a fund management company licensed by the Central Bank of Armenia and does not provide loan services or any other financial services not covered by its license. The company also does not operate through any third parties or intermediaries.
We urge everyone to stay vigilant, avoid suspicious offers, and rely only on our official website and verified sources for accurate information about our services.